Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Փյունիկը» պայմանագիր է կնքել նիգերիացի հարձակվող Թաոֆիք Ջիբրիլի հետ, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
25-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում ելույթ է ունեցել Պորտուգալիայում, Սլովակիայում, իսկ 2023 թվականի հունվարից խաղում էր Երևանի «Արարատ-Արմենիայում», որի կազմում մասնակցել է 15 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ։
Transfermarkt-ը Ջիբրիլի տրանսֆերային արժեքը գնահատում է 200000 եվրո:


