Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկն» ու բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը երկարաձգել են պայմանագիրը մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը, հայտնում է ակումբի ծառայությունը:
26-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկին» միացել է 2022-ի ամռանը ու 6 ամսվա ընթացքում դարձել ակումբի առանցքային խաղացողներից մեկը:
Յուրիչիչը ներդրում է ունեցել «Փյունիկի» եվրագավաթային հաջողություններում՝ 12 խաղում դառնալով 3 գոլի հեղինակ: Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում հարձակվողը մասնակցել է 13 խաղի ու խփել 9 գոլ և թիմի լավագույն ռմբարկուն է:
Լուկա Յուրիչիչը նաև ճանաչվել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նոյեմբերի լավագույն խաղացող: