Logo

«Փյունիկը» բաց թողեց հաղթանակը, «Արարատ-Արմենիան» հաղթեց վերջին վայրկյաններին

17:58 / 04.04.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում առաջատար Երևանի «Փյունիկը» 1-1 հաշվով ավարտեց Գյումրիի «Շիրակի» հետ տնային հանդիպումը, իսկ «Արարատ-Արմենիան» սեփական խաղադաշտում վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց «Ալաշկերտի» դեմ խաղում՝ 2-1։

«Փյունիկին» 84-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց փոխարինման մտած բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը, սակայն ավելացված ժամանակում կոդիվուարցի կիսապաշտպան Դոնալդ Կոդիան «Շիրակին» փրկեց պարտությունից։

Օրվա մյուս խաղում ևս բոլոր գոլերը գրանցվեցին վերջնամասում։ «Արարատ-Արմենիայի» հաղթական գոլն ավելացված 8-րդ րոպեին հակագրոհի արդյունքում խփեց Պետրոս Ավետիսյանը։

«Փյունիկը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 57 միավորով և 1 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Նոայից», որը 1 հանդիպում պակաս է անցկացրել և ապրիլի 5-ին կմրցի «Վեստ Արմենիայի» հետ։ «Արարատ-Արմենիան» 55 միավորով երրորդն է։ 5-րդ տեղում գտնվող «Ալաշկերտն» ունի 38 միավոր, իսկ հետնապահների թվում գտնվող «Շիրակը»՝ 23։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 27-րդ տուր

«Փյունիկ» - «Շիրակ»՝ 1-1

Լուկա Յուրիչիչ, 84 - Դոնալդ Կոդիա, 90+3

«Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 2-1

Տենտոն Յենե, 82, Պետրոս Ավետիսյան, 90+8 - Կարեն Նալբանդյան, 90+2

Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայությունը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ