Logo

«Փյունիկն» առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ

18:26 / 01.09.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը» Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանում տարավ առաջին հաղթանակը և տանը 2-0 հաշվով առավելության հասավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ։

Եղիշե Մելիքյանի թիմից աչքի ընկան մոլդովացի կիսապաշտպան Եվգենի Կոչուկն ու նիգերացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն։

«Փյունիկը» եվրագավաթային մրցաշարերով պայմանավորված` ներքին առաջնությունում անցկացրել է երեք հանդիպում և 4 միավորով բարձրացավ 8-րդ տեղ, «Շիրակը» 6 միավորոգ 6-րդն է։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր

«Փյունիկ» - «Շիրակ»` 2-0 

Եվգենի Կոչուկ, 69 (11մ), Յուսուֆ Օտուբանջո, 85

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ