Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Փյունիկը» տնային խաղում 3-1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։
Տանտերերի կազմից աչքի ընկան կոլումբացի պաշտպան Խուան Բռավոն, նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։ ԲԿՄԱ-ի միակ գոլը խփեց Արայիկ Էլոյանը։
Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը վաստակեց 55 միավոր և վերադարձավ մրցաշարային աղյուսակի առաջին տեղ։ Նույնքան միավոր ունի նաև երկրորդ տեղը զբաղեցնող «Նոան»։ ԲԿՄԱ-ն 22 միավորով 9-րդն է։
Հայաստանի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր
«Փյունիկ» - ԲԿՄԱ` 3-1
Խուան Բռավո, 59, Յուսուֆ Օտուբանջո, 71, Հովհաննես Հարությունյան, 73 - Արման Էլոյան, 86
Վրիպում 11-մետրանոցից` Յուսուֆ Օտուբանջո («Փյունիկ»), 69


