Logo

«Փյունիկն» առաջնությունում մեկնարկեց «Ալաշկերտի» նկատմամբ հաղթանակով

19:59 / 31.07.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի 32-րդ առաջնության առաջին տուրի վերջին խաղում փոխչեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվեց «Ալաշկերտին» ու հաղթեց 2-0 հաշվով։

Երևանի «Նաիրի» ստադիոնում կայացած հանդիպման հաշիվն առաջին խաղակեսի վերջնամասում բացեց «Փյունիկի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ 76-րդ րոպեին դաշտի տերերը մնացին 10 խաղացողով, վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հեռացվեց «Ալաշկերտիի» նորեկ, 25-ամյա կիսապաշտան Միմիտոն։ Նշանակված տուգանային հարվածը հստակ իրացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։ Խաղի վերջնամասում Հովհաննես Հարությունյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով։

Այս հանդիպումից երեք օր անց «Փյունիկն» ու «Ալաշկերտը» կանցկացնեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղերը։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն Աբովյանի քաղաքային մարզադաշտում կընդունի շվեդական «Կալմարին», որին առաջին խաղում հաղթել է 2-1 հաշվով, իսկ Վահե Գևորգյանի կոլեկտիվը Հունգարիայում կմրցի «Դեբրեցենի» հետ (առաջին խաղում հունգարական ակումբը հաղթել է 1-0 հաշվով)։

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության մեկնարկային տուրի նախորդ խաղերում Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվելիս 4-2 հաշվով կամային հաղթանակ էր տարել «Վեստ Արմենիայի» նկատմամբ, «Նոան» տանը նվազագույն հաշվով հաղթել էր «Վանին», գործող չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուն» հյուրընկալվելիս 2-1 հաշվով ուժեղ էր գտնվել ԲԿՄԱ-ից, իսկ «Արարատ-Արմենիան» «Հանրապետական» ստադիոնում 3-1 հաշվով պարտության էր մատնել «Արարատին»:

Հայաստանի առաջնություն, առաջին տուր

«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 0-2

Էդգար Մալաքյան, 37 (11մ), Հովհաննես Հարությունյան, 77

Հեռացում՝ Միմիտո, 76 («Ալաշկերտ»)

Հայաստանի 32-րդ առաջնության մեկնարկային տուրին ընդառաջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ