Կամերունի հավաքականի և «Բուդյո-Գլիմտի» հարձակվող Ֆարիսա Մումբանյան կարիերան շարունակելու է «Մարսելում»: Ֆրանսիական ակումբը հայտարարել է 23-ամյա ֆուտբոլիստի հետ 4,5 տարվա պայմանագիր ստորագրելու մասին:
Transfermarkt-ը տեղեկացնում է, որ գործարքը կազմել է 8 միլիոն եվրո: Հարձակվողը «Մարսելին» կմիանա Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունից հետո:
Մումբանյան Նորվեգիայի ավարտված առաջնությունում դարձել է 15 գոլի հեղինակ, իսկ Կոնֆերենցիաների լիգայում ևս 6 գոլ է խփել: Եվրագավաթային գոլերից մեկը կամերունցին խփել է Երևանի «Փյունիկի» դեմ որակավորման փուլի խաղում: