Ուկրաինացի պաշտպան Անտոն Բրատկովն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է Երևանի «Ուրարտու», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
32-ամյա ֆուտբոլիստը 2021 թվականից հանդես էր գալիս Երևանի «Փյունիկում»: Օրեր առաջ Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը հրաժեշտ էր տվել Բրատկովին:
Հիշեցնենք, որ Բրատկովը Կիևի «Դինամոյի» սան է:


