Fastex Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Փյունիկը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը պաշտպան Խուան Բրավոյի, կիսապաշտպաններ Խոսե Կարաբալյոյի և Եվգենի Կոչուկի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կարաբալյոն առաջին անգամ «Փյունիկ» էր տեղափոխվել 2021-ի ձմռանը ու դարձել Հայաստանի կրկնակի չեմպիոն: 28-ամյա վենեսուալցին 129 խաղ է անցկացրել երևանյան թիմի մարզաշապիկով, դարձել 22 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ:
Բրավոն «Փյունիկին» էր միացել անցած տարվա ձմռանը: 34-ամյա կոլումբացի պաշտպանը 41 հանդիպման է մասնակցել, խփել 6 գոլ։
Կոչուկը «Փյունիկին» էր միացել 2022-ի հունվարին: Նա ևս երկու անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն։ Ավարտվող տարվա մեկնարկին՝ վնասվածքից ապաքինվելուց հետո, մոլդովացին վերադարձել էր հայկական թիմ։
Նա 53 խաղ է անցկացրել, խփել երեք գոլ և կատարել 7 ասիստ։