Logo

«Փյունիկի» նախկին մարզիչը պաշտոն է ստացել ռուսական ակումբում

16:42 / 26.03.2025Ֆուտբոլ
null

«Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը վերադարձել է «Ուրալ», որի մարզիչն է եղել նախկինում, գրում է ռուսական ակումբի կայքը:

70-ամյա մասնագետն ուսուցանելու է մանկապատանեկան թիմերի մարզիչներին:

«Ես սիրում եմ Ուրալը և Եկատերինբուրգը, դրա համար արագորեն համաձայնեցի առաջարկին: Ուրալի մարզը հարուստ է տաղանդներով»,- ասել է Տարխանովը:

Ռուս մասնագետը նախկինում եղել է նաև «Փյունիկի» փոխնախագահը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ