Logo

«Փյունիկի» նախկին մարզիչ. «Թիկնիզյանի համար «Զենիթ» տեղափոխությունը քայլ առաջ կլինի»

16:16 / 24.01.2024Ֆուտբոլ
null

Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը խոսել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի` Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» հավանական տեղափոխության մասին։

«Ըստ իս` Թիկնիզյանի համար «Զենիթ» տեղափոխությունը քայլ առաջ կլինի։ Չէի ասի, թե դա վատ որոշում է։ Կարծում եմ` պետերբուրգյան ակումբում Նաիրն ավելի շատ խաղաժամանակ կստանա, քան Կրուգովոյը։

Այժմ հայ ֆուտբոլիստը հիանալի մարզավիճակում է և գործում է ավելի արդյունավետ։ Նա հիանալի հնարավորություն ունի` մրցակցությունը հաղթելու համար»,- ռուս մասնագետի խոսքը մերջբերում է «РБ Спорт»-ը։

24-ամյա ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանում «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, խփել 8 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ