Fastex Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի «Շիրակ» - «Փյունիկ» (0-0) խաղից հետո «Փյունիկի» անձնակազմը հրաժեշտ է տվել Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին: Ակումբի մամուլի ծառայությունը հուզիչ տեսանյութ է հրապարակել:
Ավելի վաղ հայտնի էին դարձել ազգային թիմում Մելիքյանի մարզչական շտաբի անդամների անունները:


