Logo

«Փյունիկի» հայտարարությունը ՀՖՖ ղեկավարության հետ հանդիպման վերաբերյալ

17:03 / 14.02.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ ղեկավարության հետ հանդիպելու վերաբերյալ հայտարարություն է արել:

««Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նոր ղեկավարությունն իր ռազմավարական զարգացման հիմքում կարևորում է համագործակցությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) հետ։

Այս շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ՀՖՖ ղեկավարության հետ, որի ընթացքում պայմանավորվել ենք համատեղ ուժերով նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը՝ միավորվելով ընդհանուր տեսլականի շուրջ։

Մեր նպատակն է գործել փոխադարձ հարգանքի, կառուցողական երկխոսության և պրոֆեսիոնալիզմի սկզբունքներով՝ հանուն ակումբի, մեր երկրպագուների և հայկական ֆուտբոլի առաջընթացի»,- գրված է հայտարարության մեջ:

Հայաստանի չեմպիոնը Fastex Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում 17 խաղից հետո վաստակել է 37 միավոր ու 3-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ