Logo

«Փյունիկի» հարձակվողը տեղափոխվեց հայկական այլ ակումբ

14:10 / 20.02.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Փյունիկը» պաշտոնապես հայտարարել է, որ հարձակվող Լևոն Վարդանյանը վարձակալան հիմունքներով մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնի ԲԿՄԱ-ում:

Երևանյան ակումբի 20-ամյա ֆուտբոլիստը տրանսֆերային նույն սկզբունքով նախորդ մրցաշրջանն անցկացրել էր «Նոայում», որտեղ Վարդանյանը 34 խաղում դարձել էր 8 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում Վարդանյանը «Փյունիկի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, դարձել մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ