VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրը հաղթական էր առաջատար եռյակում գտնվող թիմերի համար:
Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:
1. Տուրն անցավ դաշտի տերերի բացահայտ առավելությամբ, որոնք շահեցին բոլոր 5 մրցախաղերը: Առաջնությունում կայացած 63 հանդիպումներից 29-ում հաղթել են դաշտի տերերը, 21-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 13-ում գրանցվել է ոչ-ոքի:
5 հանդիպումներում խփվեց 12 գոլ (միջինը՝ 2,4 գոլ մեկ խաղում): Առաջնությունում անցկացված 63 հանդիպումներում գրանցվել է 159 գոլ (միջինը՝ 2,52 գոլ մեկ խաղում):
2. «Փյունիկն» ընթացիկ առաջնությունում 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Առաջնության վերջին 10 հանդիպումներում «Փյունիկն» անպարտելի է՝ վաստակելով 24 միավոր (7 հաղթանակ, 3 ոչ-ոքի): Հետաքրքիր է, որ փյունիկցիների անպարտելի խաղերի տպավորիչ շարքը սկսվել էր հենց «Նոայի» հետ օգոստոսի 20-ին կայացած առաջին շրջանի հանդիպումից, որում Եղիշե Մելիքյանի սաները հաղթել էին 2-1 հաշվով:
Իսկ առաջնությունում իր վերջին պարտությունը «Փյունիկը» կրել է «Արարատ-Արմենիայից» օգոստոսի 15-ին կայացած առաջին շրջանի խաղում՝ 0-3:
3. «Նոայի» անպարտելի 7 խաղերի շարքն ընդհատվեց: Այդ հանդիպումներում ՀՀ փոխչեմպիոնը 15 միավոր էր վաստակել (4 հաղթանակ, 3 ոչ-ոքի): Նախորդ պարտությունն առաջնությունում «Նոան» կրել էր օգոստոսի 25-ին «Արարատ-Արմենիայի» հետ կայացած մրցավեճում՝ 2-5:
4. «Արարատը» դարձավ առաջին թիմը, որին հաջողվեց 3 գոլ խփել «Սևանի» դարպասը Պամբոս Քրիստոդուլուի օրոք անցկացված խաղում: Վերջին 4 հանդիպումներում արարատցիներն անպարտելի են՝ տոնելով 2 հաղթանակ, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի:
5. «Սևանը» Պամբոս Քրիստոդուլուի գլխավորությամբ անցկացրած առաջնության 11 հանդիպումներում 2-րդ պարտությունը կրեց: Մինչ այդ միայն «Նոային» էր հաջողվել առավելության հասնել կիպրոսցի մասնագետի սաների նկատմամբ: