«Փյունիկի» ֆուտբոլիստներ Արտակ Գրիգորյանն ու Յուսուֆ Օտուբանջոն խորհրդանշական մարզաշապիկներ են ստացել ակումբից հոբելյանական խաղերի առթիվ:
Գրիգորյանը հատել է 400 հանդիպման շեմը Հայաստանի առաջնությունում, իսկ Օտուբանջոն 100-րդ անգամ խաղադաշտ է դուրս եկել «Փյունիկի» մարզաշապիկով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը բաց է թողնելու Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջիկա տուրը: «Փյունիկը» հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 23-ին՝ մրցելով ԲԿՄԱ-ի հետ: