Երևանի «Փյունիկի» պաշտպան Արթուր Ավագյանն ավարտել է ֆուտբոլային կարիերան, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
36-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբին միացել էր 2022 թվականի ամռանը։ «Փյունիկի» կազմում Ավագյանը մասնակցել է 11 հանդիպման։
Կարիերայի ընթացքում Արթուր Ավագյանը խաղացել է հայկական մի շարք ակումբներում ու ղազախական «Սպարտակում» (Սեմեյ)։ 2013-ին նա մեկ հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։