Երևանի «Փյունիկն» ակումբի մարզաբազայում թիմից հեռացած պատանի ֆուտբոլիստների դեմքերով նկար է փակցրել և նշել, որ նրանց մուտքն արգելված է։ Այդ ֆուտբոլիստները տեղափոխվել են «Նոա»։
«Փյունիկի» երկրպագուների ակումբ «Sector 18»-ը հայտարարություն է տարածել տեղի ունեցածի վերաբերյալ։
«Համացանցում մեծ արձագանք է ստացել այս նկարը փակցված «Փյունիկի» ակադեմիայում, բայց կա նաև մեդալի հակառակ կողմը։
Այս նկարում 6 ֆուտբոլիստներ են, ովքեր բոլորովին վերջերս տեղափոխվել են «Նոա»։
Մեր թիմի ակադեմիայում նրանք կատարել են իրենց առաջին քայլերը, ստացել ֆուտբոլային բազա։ Ակումբը ծախսել է մեծ գումարներ ու ժամանակ այդ ֆուտբոլիստների վրա, իսկ փոխհատուցումը, որի մասին նշվում է ընդամենը կաթիլ է ծովում։ Սեկտոր 18 ֆան ակումբը մշտապես ցույց է տալու չոր վերաբերմունք այս ֆուտբոլիստներին։ Իրենց ընկերներին, մարզիչներին, ակումբի գույները և բոլոր փյունիկցիներին դավաճանած ֆուտբոլիստները չեն կարող ստանալ ջերմ վերաբերմունք, ձեզ «Փյունիկում» չեն սպասում»,- նշված է հայտարարության մեջ։