Logo

«Փյունիկի» և «Վանի» արտասահմանցի նորեկները

20:30 / 19.02.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայկական ակումբներն առաջնության գարնանային հատվածի մեկնարկից առաջ շարունակում են համալրվել նորեկներով:

Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Փյունիկին» է միացել բոսնիացի կենտրոնական պաշտպան Տարիկ Իսիչը: 29-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է ուզբեկական «Սոգդիանան»: Իսիչը մարզական կարիերան սկսել է 2015 թվականին բոսնիական Յաբլանիցայի «Տուրբինայում»:

Պաշտպանը կարիերայի մեծ մասն անցկացրել է հայրենիքում՝ հանդես գալով 8 տարբեր ակումբներում: Մինչև այժմ կարիերայի գլխավոր հաջողությունը Իսիչը գրանցել է «Վելեժի» հետ՝ դառնալով Բոսնիա և Հերցեգովինայի գավաթակիր: Բոսնիացին նաև խաղացել է մալայզիական «Պերակում» և ալբանական «Կուկեսիում»: Իսիչը երևանյան թիմին է միացել Թուրքիայում կայացած ուսումնամարզական հավաքի միջնամասում և մասնակցել ընկերական խաղերի:

Չարենցավանի «Վանի» կազմը համալրել է կոլումբացի պաշտպան Ջեֆերսոն Անդրես Գռանադո Մանյարեսը: 20-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել բուլղարական «Բոտև», «Կրումովգրադ», ռուսական «Վիստա» ակումբներում։ Գռանադոյի պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ