«Փյունիկը» հայտարարել է, որ ակումբի ակադեմիայի 3 սան գլխավոր թիմի հետ մասնակցում է ԱՄԷ-ում ընթացող հավաքին:
Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը գլխավոր թիմ է հրավիրել Հունան Գյուրջինյանին, Արամ Ահարոնյանին և Ժիրայր Աշիկյանին:
Գյուրջինյանը 20-ամյա դարպասապահ է, Ահարոնյանը 17-ամյա պաշտպան է և արդեն 9 խաղ է անցկացրել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում, իսկ Աշիկյանը կենտրոնական կիսապաշտպան է, որը «Փյունիկի» գլխավոր թիմում միակ խաղն անցկացրել է 2024-ի նոյեմբերին՝ իր 16-ամյակի օրը: