Արեն Ղազարյանը ստանձնել է Երևանի «Փյունիկի» բժշկական անձնակազմի ղեկավարի պաշտոնը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
32-ամյա մասնագետը որպես ռազմական բժիշկ ծառայել է ՀՀ զինված ուժերում 2014-2019 թվականներին։ 2014-ին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրան։ 2020-2021-ը Ղազարյանն օրդինատուրա է անցել նույն համալսարանի սպորտային բժշկության կենտրոնում։ 2023-ի մարտից նա ուսանում է ԵՊԲՀ օրդինատուրայի ֆիզիոթերապիայի ֆակուլտետում։
Արեն Ղազարյանը 2019 թվականին աշխատանք է անցել «Արարատ ՖԱ»-ում՝ որպես գլխավոր թիմի բժիշկ։ Երևանյան թիմում նա աշխատել է մինչև այս տարվա հուլիսը։
Ավելի վաղ «Փյունիկը» հայտարարել էր ակումբի բժշկական ծառայության ղեկավար Վահագն Գևորգյանի հետ պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ խզելու մասին: Նա օգնել էր թիմին 2021/22 մրցաշրջանում հասնել չեմպիոնության և նպաստել եվրագավաթներում հաջող ելույթներին։