Logo

«Փյունիկ» - «Նոա» հանդիպման մուտքը լինելու է անվճար տոմսերով

13:53 / 23.11.2024Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված «Փյունիկ» - «Նոա» հանդիպման մուտքը լինելու է անվճար տոմսերով։

«Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս»,- նշված է «Փյունիկի» տարածած պաշտոնական հայտարարության մեջ։

«Փյունիկ» - «Նոա» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 24-ին Երևանի «Ջունիոր Սպորտ» ստադիոնում, մեկնարկելու է 19:00-ին, հեռարձակվելու է Fast Sports-ի հեռուստաալիքով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ