Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված «Փյունիկ» - «Նոա» հանդիպման անվճար տոմսերն այլևս հասանելի չեն, հայտնում է գործող չեմպիոնի մամուլի ծառայությունը:
Շենգավիթի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում կայանալիք հանդիպման տոմսերը բաշխվել են «Փյունիկի» ակադեմիայի սաների, «Սեկտոր-18» ֆան շարժման անդամների, երկու թիմերի այլ երկրպագուների միջև: Տոմսերը սպառվել են:
«Ջունիոր Սպորտն» առավելագույնը կարող է ընդունել 1100 երկրպագուի:
«Փյունիկ» - «Նոա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, կմեկնարկի ժամը 19:00-ին և կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում