Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկի» և շվեյցարական «Բազելի» միջև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպման տոմսերի վաճառքը մեկնարկել է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի տոմսարկում։
Տոմսերի գները հետևյալն են՝ Արևմտյան տրիբունա` 3000 դրամ, Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ, Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 500 դրամ: Տոմսերը վաճառվում են նաև առցանց։
«Փյունիկ» - «Բազել» խաղը կկայանա նոյեմբերի 3-ին «Հանրապետականում» և կմեկնարկի ժամը 21:45-ին։
Վերջին տուրից առաջ H խմբի առաջատարներն են «Բազելն» ու Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը»։ «Փյունիկն» ունի 6 միավոր, իսկ խմբի հետնապահ լիտվական «Ժալգիրիսը»՝ 5:
Արթուր Սողոմոնյան. «Մեր պատմության ամենակարևոր խաղն է լինելու, մեր Սարդարապատը»


