Երեք հայ շախմատիստներ տպավորիչ արդյունքներ են գրանցել Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված Nana Aleksandria Cup-2023 միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Կայծակնային շախմատի առաջին մրցաշարում Էրիկ Չաքրյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը: Կայծակնային շախմատի երկրորդ մրցաշարում Չաքրյանը դարձել է հաղթող:
Էդգար Հայրապետյանը վաստակած 7 միավորով առաջին տեղն է գրավել մինչև 16 տարեկանների պայքարում: Մանվել Առաքելյանը նույնքան միավորով լավագույնն է եղել մինչև 12 տարեկանների խմբում:


