Logo

Փոթեր. «Ղեկավարությունն աջակցում է ինձ»

19:02 / 04.03.2023ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը հայտարարել է, որ վայելում է ակումբի ղեկավարության աջակցությունը:

«Ղեկավարության կողմից կա աջակցություն, և բնականաբար ես նրանց հետ խոսել եմ թիմի արդյունքների մասին: Այնուամենայնիվ, ես չեմ պատրաստվում թաքնվել նրանց թիկունքում:

Արդյունքները բավարար չեն, և ես պատասխանատվություն եմ կրում դրա համար: Երբ դու մարզիչն ես, և արդյունքները բավարար չեն, ապա քննադատությունների ես ենթարկվում:

Յուրաքանչյուր ակումբ կարող է ապրել ծանր ժամանակներ, և բոլոր թիմերի հետ էլ պատահում են նման պահեր: Պետք է շարունակենք աշխատել և հավատալ: Արդյունքը երկար սպասել չի տա»,- Փոթերի խոսքը մեջբերում է Football London-ը:

Անգլիայի ընթացիկ առաջնության 24 տուրերից հետո «Չելսին» 31 միավորորվ 10-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ