Logo

Աղբյուր. Սալահի գործարքն 99 տոկոսով կայացած է, Վան Դեյկը նույնպես մոտ է տեղափոխությանը

17:57 / 18.01.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլի» ավագ, պաշտպան Վիրջիլ վան Դեյկը և վինգեր Մոհամեդ Սալահը մոտ են կարիերան Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» կազմում շարունակելուն, հայտնում է Transfer News Live-ը` հղում անելով ֆուտբոլային փորձագետ Խալեդ Ալ Շենայֆին։

«Համաձայն մեր ունեցած տեղեկության` «Ալ Հիլյալի» նախագահ Ֆահադ բին Նաֆելը և Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի փոխնախագահ Սադ Ալ Լազիզն այժմ Լոնդոնում են, որպեսզի պայմանագիր կնքեն Սալահի հետ։ Նա 99 տոկոսով «Ալ Հիլյալի» ֆուտբոլիստ է։ Վան Դեյկը նույնպես շատ մոտ է տեղափոխությանը։ Ամեն ինչ համաձայնեցված է. մնում է միայն՝ ֆուտբոլիստները ստորագրեն պայմանագիրը։ Նրանց տեղափոխությունը կկայանա ամռանը` աշխարհի ակումբային առաջնությունից առաջ»,- նշել է Ալ Շենայֆին։

Սալահի ու Վան Դեյկի պայմանագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ լրանում է 2025թ. հուլիսի 1-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա