Ֆրանսիացի գրող և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» վեպի ձեռագիրը, որն իր ստեղծման օրվանից պահվում է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում առաջին անգամ կներկայացվի հանրության դատին. այս մասին հայտնում է Ouest-France հրատարակությունը։
Ֆրանսիացի արձակագիրն ու բանաստեղծը լեգենդար ստեղծագործությունը գրել է Նյու Յորքում, որտեղ հայտնվել էր Ֆրանսիայի նացիստական օկուպացիայից հետո։
Հայտնի գծանկարներով ձեռագիրը, հեղինակի նկարազարդումներով, պահվում էր ԱՄՆ-ում։ Սկզբում Էքզյուպերին դրանք փոխանցել էր իր ընկեր Սիլվիա Համիլթոնին և 1943 թվականին գնաց կռվելու Հյուսիսային Աֆրիկայում: 1944 թվականին գրողի մահից հետո Հեմիլթոնը` 1968 թվականին, ձեռագիրը տեղափոխեց Մանհեթենի Մորգան գրադարան և թանգարան։ Այն դեռ այնտեղ է պահվում։ Ցուցանմուշը որոշ ժամանակով կտեղափոխվի ֆրանսիական թանգարան։
«Հանդիպում Փոքրիկ Իշխանի հետ» ցուցահանդեսը կանցկացվի 2022 թվականի փետրվարի 17-ից հունիսի 26-ը` Փարիզի դեկորատիվ արվեստի թանգարանում։ Թանգարանում կցուցադրվեն 600 ցուցանմուշներ, այդ թվում՝ ջրաներկով և մատիտով էսքիզներ, լուսանկարներ, բանաստեղծություններ, թերթերի և նամակների հատվածներ: