Logo

Փոփոխություններ Fastex Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի, գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղացանկում

21:05 / 26.02.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Փոփոխություններ են տեղի ունեցել Fastex Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի և Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղացանկում, FastNews-ը տեղեկանում է ՀՖՖ Մրցումների բաժնից։

  • «Վեստ Արմենիա» - ԲԿՄԱ խաղը, որը նշանակված էր 02․03․2025 թվականին՝ ժամը 15։00-ին, վերանշանակվել է ժամը 13։00-ին։
  • «Նոա» - «Շիրակ» խաղը, որը նշանակված էր 02․03․2025 թվականին՝ ժամը 18։00-ին, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրից տեղափոխվել է «Ջունիոր սպորտ» մարզադաշտ: Խաղի մեկնարկը կլինի ժամը 18։30-ին։
  • Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին մրցափուլի «Փյունիկ» - «Լեռնային Արցախ» խաղը, որը նշանակված էր 05․03․2025 թվականին՝ ժամը 16։00-ին, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրից տեղափոխվել է «Ջունիոր սպորտ» մարզադաշտ։

Fastex Պրեմիեր լիգայի և Հայաստանի գավաթի խաղարկության բոլոր հանդիպումները` «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում, Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ