«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Նիկո Օ'Ռայլին հրավիրվել է Անգլիայի ազգային հավաքական, հայտնում է «Երեք առյուծների» պաշտոնական կայքը։
20-ամյա ֆուտբոլիստը հավաքականի հայտացուցակում փոխարինել է «Չելսիի» ավագ Ռիս Ջեյմսին, որը վնասվածք է ստացել։
Անգլիացիները հոկտեմբերի 9-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Ուելսի թիմի հետ, իսկ 5 օր անց ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի K խմբի 6-րդ տուրում Ռիգայում կհանդիպեն Լատվիայի ազգային հավաքականին։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


