Ամերիկացի բլոգեր, դերասան Ջեյք Փոլը լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնին հաղթելուց հետո նրան հավելյալ 5 միլիոն դոլար կվճարի։
Ըստ Happy Punch-ի` կողմերը պայմանավորվել էին, որ եթե 58-ամյա Թայսոնը մենամարտի ընթացքում դիմանա մինչև չորրորդ ռաունդ, Փոլը պարտավորվելու է նրան վճարել այդքան գումար։
Jake Paul owes Mike Tyson an extra $5M for making it past four rounds 👀 pic.twitter.com/hKokvg2kD9
— Happy Punch (@HappyPunch) November 16, 2024
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Արլինգթոն քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Փոլը, մրցավարների միաձայն որոշմամբ (80-72, 79-73, 79-73), 8-ռաունդանոց մենամարտում պարտության էր մատնել աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Թայսոնին։ Փոլը մենամարտի կազմակերպիչներից հաղթանակի համար ստացել է 40, իսկ Թայսոնը մասնակցության համար` 20 միլիոն դոլար։