Logo

Փոլ Ինս. «Տեխնիկայով Սալահը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ չէ»

17:34 / 09.04.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Ինսը գնահատական է տվել «Լիվերպուլի» առաջատար Մոհամեդ Սալահի խաղին:

«Տեխնիկայով Սալահը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ չէ: Իսկ ահա որպես ռմբարկու և մեծ նվաճումների հասած ֆուտբոլիստ, նա թոփ մակարդակում է»,- TalkSport-ի եթերում ասել է անգլիացին:

Եգիպտոսցի հարձակվողը «Լիվերպուլում» անցկացրած 340 խաղում դարձել է 209 գոլի և 88 ասիստի հեղինակ: Անգլիական ակումբի հետ Սալահը նվաճել է 8 տիտղոս:  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ