Logo

Փոխվել է «Նոա» – «Արարատ» խաղի վայրը և տանտերը

18:56 / 11.09.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մրցումների բաժինը փոխել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ մրցափուլի՝ «Նոա» - «Արարատ» հանդիպման անցկացման վայրը։ 

ՀՖՖ-ի կայքը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում նշանակված խաղը տեղափոխվել է Երևանի «Հանրապետական» մարզադաշտ, որտեղ դաշտի տեր կլինի «Արարատը»։ Հանդիպման սկիզբը՝ ժամը 19:00-ին:

Համապատախանաբար, 17-րդ մրցափուլի «Արարատ» - «Նոա» հանդիպումը «Հանրապետական» մարզադաշտից տեղափոխվել է Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր, որտեղ դաշտի տեր կհամարվի «Նոան»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ