Fastex Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի հանդիպումների խաղացանկում և ժամանակացույցում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հերթական փոփոխությունն է եղել, FastNews-ը տեղեկանում է ՀՖՖ Մրցումների բաժնից:
- «Արարատ-Արմենիա» - «Ուրարտու» հանդիպումը` նշանակված 25․02․2025 թվականին՝ ժամը 18:00-ին, «Երևան ֆուտբոլի ակադեմիա» մարզադաշտից տեղափոխվել է «Չարենցավան քաղաքային» մարզադաշտ: Խաղի մեկնարկի ժամ է նշանակվել 16:00-ն:
Ավելի վաղ հետաձգվել էին «Գանձասար» - «Վան» և «Շիրակ» - «Արարատ» հանդիպումները, փետրվարի 24-ին՝ ժամը 18:00-ին նշանակված «Վեսթ Արմենիա» - «Նոա» խաղը վերանշանակվել էր ժամը 16:00-ին, իսկ փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ին նշանակված «Ալաշկերտ» - «Փյունիկ» հանդիպումը՝ ժամը 14:00-ին, իսկ խաղի մրցավայրը տեղափոխվել էր «Ջունիոր սպորտ» մարզադաշտ:
Fastex Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները՝ «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում, Fast TV հավելվածում (iOS, Android):