Logo

«Աթլետիկոյի» ստադիոնն անվանափոխվել է

15:39 / 09.10.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Աթլետիկոն» հայտարարել է, որ 9 տարվա պայմանագիր է ստորագրել Riyadh Air ավիաընկերության հետ: Այդ գործարքից հետո փոխվում է ակումբի ստադիոնի անունը և մինչև 2033 թվականը կոչվելու է «Riyadh Air Metropolitano»:

Սաուդյան Արաբիայի ավիաուղիների տարբերանշանն առաջիկա 1 տարում կլինի նաև իսպանական ակումբի խաղաշապիկի վրա:

«Աթլետիկոն» Riyadh Air-ին անվանել է ակումբի պատմության ամենակարևոր հովանավոր:

Հիշեցնենք, որ «Աթլետիկոյի» ստադիոնը նախկինում կոչվում էր «Cívitas Metropolitano»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ