Logo

Փիմբլեթ. «Ցանկանում եմ «Բեռնաբեուում» Տոպուրիային ծեծել իր կեղծ հայրենակիցների առջև»

18:52 / 27.09.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի մարտիկ Փեդի Փիմբլեթը (23-3) հայտարարել է, որ նպատակ ունի մենամարտելու գործող չեմպիոն Իլյա Տոպուրիայի (17-0) դեմ, հաղորդում է MMA Fighting-ը:

«Ես ուզում եմ մենամարտել Իլյայի դեմ ցանկացած ժամանակ ցանկացած վայրում։ Ես ուրախ կլինեմ գնալ «Բեռնաբեու» և ծեծել նրան։ Ես դա կանեմ Իսպանիայում՝ իր կեղծ հայրենակիցների առջև, որովհետև Տոպուրիան իրականում գերմանացի է:

Թշնամական տարածքում` «Բեռնաբեուում», 90,000 մարդկանց առջև, կծեծեմ նրան: «Բեռնաբեուն» կղանք վայր է:

Ես պատկերացնում եմ ինձ նրան նոկաուտի ենթարկելիս»,- հայտարարել է Փիմբլեթը:

Հիշեցնենք, որ Տոպուրիան վրացի է, ներկայացնում է Իսպանիան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ