Logo

Փերիս Ֆյուրի. «Թայսոնը կարող է դառնալ 55 տարեկան, բայց մենք դեռ խոսելիս լինենք նրա հնարավոր վերադարձի մասին»

21:57 / 17.10.2025Բռնցքամարտ
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրիի կինը` Փերիս Ֆյուրին This Morning-ին տված հարցազրույցում չի բացառել ամուսնու հնարավոր վերադարձը ռինգ:

«Նա պարբերաբար կատակում է վերադարձի թեմայով։ Շատ տարբեր առաջարկներ է ստացել։ Նա միշտ մտածում է դրա մասին և ասում` «Ես հենց նոր առաջարկ ստացա, մտածում եմ դրա մասին»։

Ինձ միշտ անհանգստացնում է, երբ նա դա ասում է, քանի որ խոստացել է մնալ թոշակի անցած, բայց ես չեմ զգում, որ նա 100%-ով պատրաստ է դրան։

Ես անընդհատ ասում էի` «Ես քեզ չեմ աջակցի վերադարձի հարցում»։ Բայց ես տեսա նրա աչքերի փայլը և ասացի` «Լսիր, եթե դու ուզում ես դա նորից անել, ես քեզ կաջակցեմ։ Ես պարզապես չեմ ուզում, որ դու կրկին մենամարտես»:

Թայսոնը կարող է դառնալ 55 տարեկան, բայց մենք դեռ խոսելիս լինենք նրա հնարավոր վերադարձի մասին»,- ասել է լեգենդար նախկին բռնցքամարտիկի կինը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ