Logo

Փաշիկ Ալավերդյանը` օլիմպիական վարկանիշների մասին

15:54 / 30.04.2024Ծանրամարտ
null

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում խոսել է Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասին։

«Օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար անցել ենք 7 փուլ։ Վերջին վարկանիշային մրցմանը մասնակցեցին այն ծանրորդները, որոնք ունեին իրական շանսեր։ Սամվել Գասպարյանն ուներ ծնկի վնասվածք և իր տեղը զիջեց կրտսեր ընկերոջը՝ Գարիկ Կարապետյանին։ Սամվելն արդեն լրացրել էր օլիմպիական վարկանիշ։

Միջազգային օլիմպիական կոմիտեն մեզ հարցում է արել՝ ասելով, որ մենք ունենք վարկանիշ ձեռք բերած 5 մարզիկ, սակայն պետք է մասնակցեն երեքը։ Առաջիկա Օլիմպիական խաղերին մասնակցելու է 60-ական կին և տղամարդ ծանրորդ։ Յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ առավելագույնը 3-ական ծանրորդ տղամարդկանց և կանանց պայքարում։ Մեր ծանրորդներից օլիմպիական վարկանիշ են լրացրել Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ)։ Լալայանն իր քաշային կարգում աշխարհում երրորդն է Լաշա Տալախաձեից ու Գոռ Մինասյանից հետո և անպայման պետք է մեկնի Օլիմպիական խաղերին»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի տղամարդկանց պայքարում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա տղամարդկանց պայքարում։ Կանանց պայքարում Հայաստանը մասնակից չի ունենա, քանի Արտաշես Ներսիսյանի գլխավորած հավաքականն անհրաժեշտ վարկանիշային միավորները չի վաստակել: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա