Logo

Փաշիկ Ալավերդյանին դուր չի եկել տարվա լավագույն մարզիչի ընտրությունը

14:54 / 25.12.2024Ծանրամարտ
null

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում ամփոփել է ավարտին մոտեցող տարին։

«Տարին շատ բերքառատ էր ինձ համար: Մասնակցել ենք 5 մրցման, քիչ մեդալ բերել ենք միայն աշխարհի առաջնությունից, բայց ունեցանք աննախադեպ արդյունք՝ ոսկե մեդալ գերծանր քաշային կարգում:

Այս տարի ունեցել ենք 136 մեդալ՝ 57 ոսկե, 39 արծաթե ու 40 բրոնզե: Միայն 30 անգամ ես պարտադրել եմ աշխարհին ու Եվրոպային լսել մեր հիմնը։ Ահա, թե ով եմ եղել ես ամբողջ տարվա ընթացքում»,- նշել է մարզիչը։

Փաշիկ Ալավերդյանը նաև դժգոհել է ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացված «Տարվա լավագույնների» քվերակության արդյունքներից՝ մարզիչի ընտրության հարցում մարզական լրագրողներին մեղադրելով անաչառ չլինելու մեջ։ Լավագույն մարզիչ էր ճանաչվել սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը գլխավորող Հակոբ Սերոբյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա