Logo

Փարքերը` Ուսիկի դեմ հնարավոր մենամարտի մասին

21:27 / 25.09.2025Բռնցքամարտ
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBO վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն Ջոզեֆ Փարքերը խոսել է քաշային կարգի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի դեմ հնարավոր մենամարտի մասին, հաղորդում է Sky Sports-ը:

«Այս մենամարտը կարող է տեղի ունենալ, բայց ամեն ինչ պայմանավորված է այն հանգամանքով, թե ում կընտրի Ուսիկը։ 

Եթե հնարավորություն ընձեռվի, ես զգում եմ, որ կարող եմ նոր բան ցույց տալ։ Փորձ, հմտություն, հավատ, ուժ, արագություն, շարժունակություն. ես զգում եմ, որ ավելի ու ավելի լավն եմ դառնում, չնայած որ այս մարզաձևում եմ արդեն 12 տարի։

Ես գիտեմ, թե ինչի եմ ընդունակ։ Ես վստահ եմ և հավատում եմ ինքս ինձ։ Բայց այս ամենը կարող է տեղի ունենալ միայն Ուորդլիի դեմ մենամարտելուց հետո։

Ուսիկը մենամարտել է բոլորի դեմ՝ թե՛ ծանր, թե՛ գերծանր քաշում։ Նա չի վախենում։ Հնարավոր է՝ նա պարզապես կշռադատում է իր տարբերակները»,- ասել է նորզելանդացին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ