Փարիզում հարձակում է եղել «Ռոլան Գարոս» թենիսի համալիրի վրա, հաղորդում է AFP-ն։
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ի գիշերը, սակայն դրա մասին հայտնի է դարձել օրեր անց։ Չարագործները ներխուժել են համալիրի տարածք ու թալանել մի քանի աշխատասենյակ։ Նրանք գողացել են 11 հազար եվրո գումար ու 20 հազար եվրոյի թանկարժեք իրեր։
Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայից հայտնել են, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել միջադեպի առնչությամբ։
Հիշեցնենք, որ «Ռոլան Գարոսի» կորտերում անցկացվում է «Մեծ սաղավարտի» տարվա չորս մրցաշարերից մեկը՝ Ֆրանսիայի բաց առաջնությունը։