Logo

Փարիզի քաղաքապետն Օլիմպիական խաղերից առաջ լողացել է Սեն գետում

14:54 / 17.07.2024Այլ մարզաձևեր
null

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն կատարել է խոստումը և 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկից 10 օր առաջ լողացել է Սեն գետում, հաղորդում է France24-ը։

Ան Իդալգոն ցանկացել է ապացուցել, որ գետի ջուրը բավական մաքուր է Փարիզ-2024-ի լողի մրցաշարերից մեկն անցկացնելու համար։ Սեն գետում կայանալու է 10 կմ լողի մրցումը։

Ավելի վաղ փորձագետները անհանգստություն էին հայտնել, որ ջրի որակն ու աղտոտվածության աստիճանը կարող են վնասել մարզիկների առողջությանը։

Ան Իդալգոյի լողալուն հետևել են հարյուրավոր մարդիկ։ Փարիզի քաղաքապետի հետ միասին Սենում լողացել է նաև Փարիզ-2024-ի կազմկոմիտեի ղեկավար Թոնի Էստանգեն։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Փարիզ-2024-ում Հայաստանը կունենա 15 մասնակից՝ 7 մարզաձևում (երեքը՝ սպիտակ քարտով): Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում Ֆրանսիայի մայրաքաղաքում հանդես կգան հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ), բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյանը (ազատ ոճ, 100մ), Վարսենիկ Մանուչարյանը (բաթերֆլայ, 100մ) և աթլետ Երվանդ Մկրտչյանը (800մ վազք)։ Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը կլինի բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ