Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակի Փարիզի Օլիմպիական խաղերը, հայտնում է Sports.ru-ն։
Քառամյակի մարզական գլխավոր իրադարձությունը ցուցադրելուց հրաժարվել են Ռուսաստանի Առաջին ալիքը, «Россия-1»-ը, «Матч ТВ»-ն և «Okko» առցանց հարթակը:
40 տարվա մեջ առաջին անգամ Ռուսաստանում չեն ցուցադրվի ամառային Օլիմպիական խաղերը: Նախորդ անգամ 1984 թվականին չէր ցուցադրվել, երբ ԽՍՀՄ հավաքականը բոյկոտել էր Լոս Անջելես Օլիմպիական խաղերը:
Հիշեցնենք, որ ուղեգրեր նվաճած մի շարք ռուսաստանցի մարզիկներ զրկվել են Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Մյուսներն էլ կմասնակցեն չեզոք դրոշի ներքո:
33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:


