Փարիզում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն որոշել է արգելել ալկոհոլային խմիչքների օգտագործումը բոլոր ստադիոններում և այն վայրերում, որտեղ կանցկացվեն մրցումները, հայտնում է Le Parisien-ը։
Միաժամանակ, Փարիզ-2024-ում ալկոհոլը բոլորի համար չի արգելվի։ Սահմանափակումը չի վերաբերի VIP հատվածում մրցումներին հետևողներին, կազմակերպիչները նրանց կառաջարկեն շամպայն, գինի և գարեջուր։
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։


