Վալենտին Վաշրոն (40-րդ ռակետ) դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երրորդ շրջան։
Երկրորդ փուլում մոնեգասկ թենիսիստը 6-7 (9-11), 6-3, 6-4 հաշվով հաղթել է Արթուր Ռինդերկնեշին (Ֆրանսիա, 29-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 57 րոպե։
26-ամյա Վաշրոն իր զարմիկ Ռինդերկնեշին օրեր առաջ հաղթել էր նաև Շանհայի «Մասթերսի» եզրափակիչում։
Վաշրոյի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասին պայքարից դուրս թողած Քեմերոն Նորին (Մեծ Բրիտանիա, 31-րդ ռակետ)։
ATP-ի «Մասթերս» կարգի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


