Վալենտեն Վաշրոն Փարիզի «Մասթերսի» 1/8 եզրափակիչում հաղթեց Քեմերոն Նորիին, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասին:
Մոնակոն ներկայացնող թենիսիստն առավելության հասավ երկու սեթում՝ 7-6(4), 6-4 հաշվով:
Վաշրոն Շանհայի «Մասթերսի» գործող հաղթողն է: Փարիզի «Մասթերսի» հաջորդ շրջանում նրա մրցակիցը կլինի Ֆելիքս Օժե-Ալյասիմ - Դանիել Ալթմայեր զույգի հաղթողը:
ATP-ի «Մասթերս» շարքի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


