Աշխարհի 7-րդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Փարիզի մրցաշարի քառորդ եզրափակիչում 2 սեթում հաղթեց իտալացի Լորենցո Մուզետիին (23) և նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր:
Մրցախաղը տևեց 1 ժամ 15 րոպե: Ջոկովիչն առավելության հասավ 6-0, 6-3 հաշվով:
Հաջորդ փուլում Նովակ Ջոկովիչը կմրցի կա՛մ հույն Ստեֆանոս Ցիցիպասի, կա՛մ ամերիկացի Թոմի Պոլի հետ: Կիսաեզրափակիչի մյուս խաղում կհանդիպեն կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմն ու դանիացի Հոլգեր Ռունեն:
Փարիզի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 5,4 միլիոն եվրո է: