Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը դուրս եկավ Փարիզում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակիչում 25-ամյա Ցիցիցպասը 6-3, 6-4 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովի նկատմամբ։ Դիմակայությունը տևեց 1 ժամ 21 րոպե։
Եզրափակիչի ուղեգրի համար Ցիցիպասը կպայքարի բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ, որը քառորդ եզրափակիչում 6-1, 4-6, 6-4 հաշվով առավելության հասավ մրցաշարի 11-րդ ռակետ, Լեհաստանի ներկայացուցիչ Հուբերտ Հուրկաչի նկատմամբ։
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար պայքարում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ուժերը կչափի դանիացի Հոլգեր Ռունեի հետ, իսկ ավստրալացի Ալեքս Դե Մինորը կհանդիպի Անդրեյ Ռուբլյովին։