Logo

Փարիզ. Խաչանովը պարտվեց աշխարհի 6-րդ ռակետ Դի Մինորին

21:26 / 30.10.2025Թենիս
null

Թենիսի տղամարդկանց աշխարհի 14-րդ ռակետ Կարեն Խաչանովը Փարիզի «Մասթերսում» ավարտեց պայքարը:

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը 1/8 եզրափակիչում 2-6, 2-6 հաշվով պարտվեց աշխարհի 6-րդ ռակետ Ալեքս դե Մինորին: Ավստրալացին հաղթեց 1 ժամ 8 րոպեում:

Դե Մինորի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 16-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկը:

ATP-ի «Մասթերս» շարքի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ