Logo

Փարիզ. Խաչանովը կիսաեզրափակիչում պարտվեց

22:40 / 02.11.2024Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Փարիզի «Մասթերսի» եզրափակիչ:

Աշխարհի 21-րդ ռակետը կիսաեզրափակիչում երեք սեթում 7-6, 4-6, 3-6 հաշվով պարտվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ուգո Ումբերին: Աշխարհի 18-րդ ռակետը կամային հաղթանակ տարավ 2 ժամ 45 րոպեում:

Ումբերը տիտղոսը կվիճարկի աշխարհի երրորդ ռակետ, Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ